ՋՐԱՌԱՏԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ
Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ,գ. Ջրառատ, փողոց 16, շենք 17
ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹԻՈՒՆ ԵՎ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
1 2  
«Անպարտելի է Հայոց բանակը »
Հունվարի 28-ին Ջրառատի միջնակարգ դպրոցում կայացավ համադպրոցական միջոցառում նվիրված Հայոց բանակի 25 ամյակին՝«Անպարտելի է Հայոց բանակը» խորագրով: ՀՀ օրհներգի հնչյունների ուղեկցությամբ ներս բերվեց դրոշը: Աշա-կերտները շնորհավորանքներ հնչեցրին հայոց բանակում ծառայող և ծառայած, մեր հայրենիքը պաշտպանող զինվորներին: Միջոցառմանը ներկա էին զինվորների ծնողներ: Դպրոցի տնօրեն Ա. Սուքիասյանը իր շնորհակալական խոսքն հղեց բոլոր ներկաներին, հայ զինվորներին, հայ ժողովրդի մեծ տոնի կապակցությամբ և մաղթեց անամպ երկինք ու խաղաղ օրեր:
«Ուսուցչի օր »
Միջոցառմանը մասնակցում էին 7-12-րդ դասարանի աշակերտները: Տոնական ցերեկույթին աշակերտների շուրթերից հնչեցին բանաստեղծություններ, մաղթանքներ նվիրված ուսուցիչներին: Հնչեցին ուսուցիչներին նվիրված երգեր:
 
«Գիտելիքի օր »
Միջոցառումը սկսվեց օրհներգով, որը  մեկ անգամ ևս հաստատեց հայ ազգի հարատևությունն ու պայքարելու  կամքը: Երեխաների ասմունքին միախառնվել էր 1-ին դասարանցիների ոգևորությունն ու մանկական անկեղծ ժպիտները: Երգ ու պարը,  ասմունքը հավատ էին ներշնչում, որ տարին լեցուն է լինելու գիտելիքով ու լուսավորությամբ:
«Անկախության 25 ամյակը »
Ջրառատի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ անկախության 25 ամյակին նվիրված միջոցառում՝ «Հույսի, լույսի հայրենիք» խորագրով: Միջոցառմանը մասնակցում էին 8-11-րդ դասարանների աշակերտները: Հնչեցին հայրենասիրական երգեր, բանաստեղծություններ, միջոցառումը տոգորված էր հայրենասիրական ոգով:  Միջոցառումը կազմակերպել էին աշխորհրդի նախագահ Ռ. Խաչատրյանը և զինղեկ՝ Ա. Պալյանը:
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Հայաստանի Հանրապետություն,
Շիրակի մարզ, գյուղ Ջրառատ,
փողոց 16, շենք 17
Հեռախոս + 374 93398544 / 94503822

Կայքի հեղինակային իրավունքը պատկանում է Ջրառատի միջնակարգ դպրոցին: Կրկնօրինակելու կամ արտատպելու դեպքում կտուգանվեք ըստ համապատասխան օրենքի ուժով:

 

Ջրառատի միջնակարգ դպրոց © 2016 - 2017